Home / Հայաստան / ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ. Ֆրեդի Մերքյուրին և Մայքլ Ջեքսոնը երգել են միասին

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ. Ֆրեդի Մերքյուրին և Մայքլ Ջեքսոնը երգել են միասին

Queen խմբի երաժիշտները մտադիր են թողարկել Ֆրեդի Մերքյուրիի և Մայքլ Ջեքսոնի` դեռևս անհայտ զուգերգերը:

Խոսքը 1983 թվականին ձայնագրված 3 երգերի մասին է` Victory, There Must Be More To Life Than This և State Of Shock: Վերջին` State Of Shock երգը Մայքլ Ջեքսոնը մեկ տարի անց վերամշակել և ձայնագրել էր The Rolling Stones խմբի մեներգիչ Միկ Ջագերի հետ:

Must Be More To Life Than This երգը հետագայում միայնակ կատարել է Մերքյուրին:

Թե երբ և ինչ տեսքով են թողարկվելու հանգուցյալ երաժիշտների զուգերգերը, դեռևս հայտնի չէ: Queen խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը հաստատել է երգերի վրա աշխատանք տանելու փաստը` նշելով, որ դրանք «հիասքանչ են հնչում»:

Հարկ է նշել, որ Ջեքսոնի և Մերքյուրիի զուգերգերը Queen-ը ցանկանում էր թողարկել դեռ 2002 թվականին, սակայն անհայտ պատճառով մտահղացումը կյանքի չի կոչվել: Երգերը, այդուհանդերձ, հայտնվել են համացանցում, թեև ոչ շատ լավ որակով: