Լիբիական Բենղազի քաղաքի հարավ-արևելյան հատվածի վրա ավիահարված է հասցվել, հայտնում է AFP գործակալությունը:
Գործակալության համաձայն` ռմբակոծման վայրում ծխի խիտ շերտեր են գոյացել: Թե որ օբյեկտն է ավիահարվածների թիրախը դարձել, չի հաղորդվում: Առայժմ չի հաղորդվում նաև զոհերի մասին:
Ավիահարվածները երկուսն էին: Առաջինը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:20-ին, երկրորդը` 20 րոպե անց: Թե ում են պատկանում ինքնաթիռները, չի հստակեցվում:
Ռմբակոծմանը հետևել են հրթիռային հարվածներ, ենթադրաբար, «Կատյուշա» զինատեսակից:
Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ` ընդդիմադիր ուժերին հաջողվել է վերացնել ինքնաթիռներից մեկը:
Որոշ տվյալներով` կառավարական ուժերը ներխուժում են Բենղազիի արևմտյան հատված:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերար Առոն հայտարարել էր, որ Լիբիա ներխուժումը սպասվում է շաբաթ օրը` մարտի 19-ին:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան հայտարարել էր ուրբաթ օրը Լիբիա ներխուժելու մտադրության մասին: