Home / Հայաստան / ՀՀ դատական իշխանությունը Փաշինյանին պաշտոնապես ճանաչել է քաղբանտարկյալ

ՀՀ դատական իշխանությունը Փաշինյանին պաշտոնապես ճանաչել է քաղբանտարկյալ

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարի առաջին էջին զետեղել է ՀՀ դատական դեպարտամենտի «Դատալեքս» պաշտոնական տեղեկատվական համակարգի կայքի էջերից մեկը, որտեղ գրանցված տվյալները պաշտոնական են:

«ՀԺ»-ի կողմից տեղադրվածը օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Կոշ» ՔԿՀ ադմինիստրացիայի ներկայացրած հայցի մասին էջն է, որտեղ նշված է` «Անուն Նիկոլ», «Ազգանուն Փաշինյան», «Հասցե Շիրակի մարզ, Արթիկ ՔԿՀ», «Այլ քաղբանտարկյան»:

«Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանն այստեղ ներկայացված է «քաղբանտարկյալ» նշումով (բառը ներկայացված է վրիպակով` «քաղբանտարկյան»): Կայքի տվյալները, ցավոք, հասանելի են միայն գրանցված բաժանորդների համար, ուստի մեր ընթերցողներից ոչ բոլորը կարող են բացել այս էջը: Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես ճանաչել է քաղբանտարկյալ», – գրում է «Հայկական ժամանակը»: