Home / Հայաստան / Ոստիկանները կրկին թույլ չտվեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ոստիկանները կրկին թույլ չտվեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն լավ է զգում: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով` «Ժառանգության» ներկայացուցիչները փորձել են գիշերը Ազատության հրապարակում վրան խփել, սակայն ոստիկանությունը, ինչպես մարտի 15-ի երեկոյան, արգելել է դա անել: Ազատության հրապարակ են եկել նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, որոնք նշել են, որ վրան տեղադրելն օրենքի խախտում չի հանդիսանում, սակայն ոստիկանությունն առանց պատճառաբանության թույլ չի տվել դա անել: