Մարտի 19-ին և 20-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի 4 հանդիպումներ:
Կրկին անսպասելիորեն սայթաքեց Հայաստանի չեմպիոնը՝ «Փյունիկը», որը Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո 2-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:
Տուրի կենտրոնական խաղում նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» վստահ հաղթանակ տարավ փոխչեմպիոն «Բանանցի» նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ գլխավորում են «Միկան», «Շիրակը» և «Փյունիկը», որոնք 2 խաղում 4 միավոր են վաստակել, սակայն իր միակ խաղում հաղթանակ տարած «Ուլիսը» կարող է շրջանցել առաջատար եռյակին, եթե մարտի 24-ին բաց թողած խաղում մրցակցի հարկի տակ պարտության մատնի «Գանձասարին»:
Տուրի արդյուքները.
Մարտ 19.
«Արարատ»-«Միկա» 0:3
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլերը` Էդնեյ դե Օլիվեյրա, 4, 11մ, Նարեկ Բեգլարյան, 6, Դոնգ Ֆանգժու, 90+3
«Բանանց»-«Ուլիս» 1:3
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը` Բրունո Կորեա, 45 («Բանանց»), Արտյոմ Ադամյան, 61, Նորայր Սահակյան, 83, Գեորգի Կրասովսկի, 87 («Ուլիս»)
Մարտ 20.
«Փյունիկ»-«Գանձասար» 1:1
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Մարկոս Պիզելի, 40 («Փյունիկ»), Արթուր Քոչարյան, 79 («Գանձասար»)
«Շիրակ»-«Իմպուլս» 2:1
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 22, Անդրանիկ Բարիկյան, 85, 11մ («Շիրակ»), Գագա Տիբիլաշվիլի, 45+2 («Իմպուլս»)