Վաղը` երեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 17:00-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) Նախագծերի սրահում կբացվի երիտասարդ արտիստ Վահագն Ղուկասյանի «Ծաղկավոր գույների երեխաները» նախագծի ցուցադրությունը:
Նախագծի համար տեքստ է գրել արվեստագետ Արման Գրիգորյանը:
«Վահագն Ղուկասյանն օգտակարության և շահավետության սկզբունքներով առաջնորդվող մեր հասարակության մեջ փորձում է զբաղվել մի գործով, որը պարտադրված աշխատանքին դիմադրելն է կամ լայն իմաստով մեկնաբանվող ծուլությունը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ ապստամբություն շահագործման համակարգերի դեմ: Արվեստագետը, երբ շատ երկար է ապրում արվեստի պատմության մեջ, իսկ նա ավելի հարմար տեղ չունի ապրելու համար, սկսում է փնտրել նկարներ, որոնք պետք է որ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից նկարված լինեին, ու երբ չի գտնում դրանք, նա ինքն է նկարում այդ նկարները», – մասնավորապես, նշում է Ղուկասյանի ցուցահանդեսի համար գրված տեքստում արվեստագետ Արման Գրիգորյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մարտի 22-ից ապրիլի 2-ը: