Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն ապրիլի 8-ի համար Ազատության հրապարակում հանրահավաք, ապա` երթ անցկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել: Երթը նախատեսվում է անցկացնել մշտական երթուղով` Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց: Երթը կավարտվի Ազատության հրապարակում:
Հանրահավաքի սկիզբը` ժամը 17:00-ին:
Իրազեկման մասին քաղաքապետարանի որոշումը պետք է հրապարակվի 72 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ քաղաքապետարանը մերժել է Կոնգրեսի` ապրիլի 4-ին և 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը: