Մեծամորի ԱԷԿ-ը նախագծված է սեյսմիկ գոտուն համապատասխան, այսինքն այն նախատեսված է հենց այն երկրաշարժի համար, որը տեղի ունեցավ: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտարարել է ռուսաստանյան «Ռոսատոմ» գործակալության մոնիթորինգի և Ճապոնիայի իրավիճակին հնարավոր արձագանքման օպերատիվ շտաբի անդամ, տեղեկատվության բաժնի ղեկավար Սերգեյ Նովիկովը:
Հայկական ԱԷԿ-ը, նրա խոսքով, կանգնած է 120 կամ 130 ջրային ամորտիզատորների վրա, որոնք բետոնային բարձիկներին կայունությունն են ապահովում:
«Երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որտեղ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 9 բալ էր, իսկ Ատոմակայանի տարածքում` մոտ 7 բալ, այսինքն այնքան, որքան Ճապոնիայում, Ատոմակայանի աշխատանքը ինքնադադարեցվեց, այնուհետև մեխանիկորեն էլ սկսեց աշխատել` դառնալով էլեկտրականության գրեթե միակ մատակարարը այդ ժամանակվա փլուզված Խորհրդային Հայաստանում, և այնուհետև աշխատում էր մի քանի տարի:
Իսկ երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, արդեն անկախացած Հայաստանի ղեկավարությունը, անհայտ քաղաքական դրդապատճառների համաձայն, որոշեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքը: Այնուհետև, երբ տներում հայտնվեցին վառարաններ, նրանք որոշեցին կրկին շահագործել ատոմակայանը, անցավ 4 տարի, ստուգեցին բոլոր համակարգերը, և կրկին սկսեցին աշխատեցնել այն: Մեծամորի ԱԷԿ-ն աշխատում է մինչ օրս, և Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դրա շահագործումը դադարեցնել միայն 2016 թվականին, երբ կառուցվի նոր փոխարինող էներգաբլոկ»,- հաղորդել է ռուսաստանյան փորձագետը: