Բաքվի №1 հիվանդանոցում ուղեղի արյունազեղումից մահացել է օրենքով գող Մամեդ Մասալինսկին (Մամեդ Հուսեյնով): Քրեական աշխարհի մեկ այլ ադրբեջանցի հեղինակություն Խիկմետ Սաբիրաբադսկիի մահից հետո Մասալինսկին համարվում էր Ռուսաստանում ադրբեջանական հանցագործ խմբավորման «կնքահայրը»:
50-ամյա Մասալինսկին երկար ժամանակ տառապում էր շաքարախտով:
Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունանա Մասալինսկի շրջանում: Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ թաղման արարողության ժամանելու են քրեական հեղինակություն համարվող նրա գործընկերները Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից` հանրապետության Ներքին Գործերի նախարարը հաղորդել է, որ եթե այցելուները միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում, նրանք հանգիստ կարող են հատել Ադրբեջանի սահմանը:
«Սակայն եթե ինչ-որ մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված, ապա ադրբեջանական իրավապահ մարմինները անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնեն»,-հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: