Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի, 1972-92 թ.թ. ԽՍՀՄ հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել անվանի բռնցքամարտիկ, ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանի ձերբակալության կապակցությամբ:
«Ես, որպես Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, որպես հայկական բռնցքամարտում որոշակի ավանդ ունեցող մարդ` կոչ եմ անում ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին», – նշել է Ռաֆայել Մեհրաբյանը: