Մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ Հայաստանի ժողովրդի գերակշիռ մասը շատ բանական է, բոլորը հասկանում և գիտակցում են, ով ով է և ինչ է անում:
Հովհաննիսյանը նման կարծիք է հայտնել այսօր Ազատության հրապարակում` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն խոսակցություններին և հրապարակումներին, համաձայն որոնց իր հայտարարած հացադուլը PR ակցիա է:
«Այդ հարցում ես անհանգիստ չեմ, ես միշտ ու միշտ ինձ պահել եմ խիստ զուսպ, ես չեմ հետապնդել PR միավորներ, ձեր գործն է, կուզեք մոտենալ, լուսաբանել, ձեր գործն է: Ցավ եմ ապրում, բայց բոլոր դեպքերում չեմ անհանգստանում»,- ասել է Հովհաննիսյանը: