Վերջին շրջանում աղմուկ հանած պատմություններից մեկը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» պատմությունն էր, գրում է «Հրապարակ» օրաթերթը.
«Վերջինս անհայտ պայմաններում, անհայտ անձի կողմից նվեր էր ստացել այդ թանկարժեք մեքենան: Քանի որ Կճոյանի անձի հանդեպ նման հետաքրքրություն կա, մենք որոշեցինք տպագրել նրա մտերիմ ընկերներից մեկի պատմածը: Մի առիթով ընկերները նրանից հետաքրքրվել են հոգևորականների ամուսնությունների, կանանց նկատմամբ վերաբերմունքի, կուսակրոնության ավանդույթի վերաբերյալ: Հայտնի հոգևորականը շատ օրիգինալ բացատրություն է տվել: Նա ասել է, որ, ճիշտ է, բարձրաստիճան հոգևորականներին արգելված է ամուսնանալ, բայց ոչ Աստվածաշնչում, ոչ մյուս հոգևոր գրքերում բառ անգամ չկա այն մասին, որ հոգևորականը չպետք է սեռական հարաբերությունների մեջ մտնի կանանց հետ, չպետք է սիրի, ցանկանա ու տիրանա կնոջը: Նա հայտարարել է, որ կարող են տող առ տող կարդալ իր նշած գրականությունը և նման արգելք չեն հայտնաբերի, ուստի և ինքը, և մյուս հոգևորականներն օգտվում են կյանքի բոլոր բարիքներից»: