Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է Կոնգրեսի հայտարարությունը մարտի 17-ից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Քննարկվեցին ապրիլի 8-ի հանրահավաքի նախապատրաստման աշխատանքները, քարոզչական աշխատանքները, բնակչության իրազեկման հետ կապված խնդիրները և այն գնահատականը տրվեց, որ քաղաքական գործընթացը շատ հուսադրող ուղղությամբ է գնում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նաև նշել է, որ վերջին քաղաքական գործընթացների հետևանքով բավականին բարձր ոգևորութուն կա ժողովրդի մեջ և դա նշանակում է, որ ճիշտ ռազմավարության կառուցման պարագայում հնարավոր է շատ լուրջ արդյունքների հասնել: