Մարտի 23-ին՝ ժամը 01.18-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետևանքով ջուրը ամբողջությամբ լցվել է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, առաջացել է խուճապ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի և անձրևաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից: