Մարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սահակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում և պարգևատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով: