«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի 9 օրն է անցկացնում Ազատության հրապարակում: Առավոտից նրան այցելել են կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Անահիտ Բախշյանը:
Վերջինս, պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում «Ժառանգության» մյուս անդամները միանալ հացադուլին, ասել է, որ նման կարծիք հնչել է, բայց մերժվել է կուսակիցների կողմից:
Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին, համաձայն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների երեկ տարածած հայտարարության, տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրում Ազատության հրապարակում:
Անահիտ Բախշյանն ասել է, որ դեռ չի պատկերացնում` ինչպես կարձագանքեն իշխանություններն այդ պահանջին:
«Ինչպես գիտեք, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են հայտարարել, չգիտեմ, տեսնենք այս անգամ ինչպես իր դեմքը ցույց կտա իշխանությունը»,- ասել է Բախշյանը: