Նախօրեին Երևանի Ավան թաղամասում ինքնասպանություն է տեղի ունեցել: Մի քանի տասնյակ դեղահաբ ընդունելու հետևանքով մահացել է 19-ամյա Լիլիթ Դավթյանը: Նա Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի էր:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ անգամ նրա ծանոթներն են դժվարանում ասել ինքնասպանության պատճառը, սակայն ենթադրում են, որ շարժառիթները մի քանիսն են.
«Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին, ըստ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության` ժամը 20.03-ին, Երևան քաղաքի Դ.Վարուժան փողոցի շենքերից մեկում:
Ավանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածը մեծ արձագանք է ստացել իրենց համայնքում: «Ամեն անգամ, երբ նման դեպք է տեղի ունենում, սկսում ես մտածել, որ նման բան ցանկացած մարդու հետ կարող է լինել, եթե նրան ժամանակին չօգնես»,-մեզ հետ զրույցում ասաց մահացած աղջկա ծանոթներից մեկը և ավելացրեց, որ աղջկան ինքնասպանության է հասցրել, հավանաբար, ոչ թե ինչ-որ կոնկրետ պատճառ, այլ տարբեր պատճառների հետևանքով առաջացած հոգեբանական ընկճվածությունը: Նա մեզ ասաց նաև, որ աղջիկը խնդիրներ չի ունեցել ոչ ընտանիքում, ոչ ընկերների շրջապատում, և նրա քայլը անսպասաելի էր նրան ճանաչողների համար:
Ինքնասպանության դիմած աղջկա համակուրսեցիները հրաժարվեցին նրա մասին մեզ որևէ բան պատմել, ասացին միայն, որ պատկերացում անգամ չունեն, թե որը կարող էր աղջկա ինքնասպանության պատճառը լինել: Ավելի ուշ ասացին նաև, որ Լիլիթ Դ.-ն քչախոս էր, իրեն մտահոգող խնդիրների մասին հազվադեպ էր խոսում մտերիմների և ընկերների հետ»: