Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Հադրութի զորամասում ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացիրից կրակել է իր վրա և վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին հաղորդել է Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ժիրայր Մինասյանը ծնվել է 1992 թվականին, զորակոչվել է Մասիսի զինկոմիսարիատից:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, այս պահին զինծառայողը գտնվում է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նրա վիճակ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ: