Երեկ Ազգային Ժողով-ՀՀ կառավարություն հարցուպատասխանը սկսվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անկեղծ խոստովանությամբ, որն առաջացրել է դահլիճում եղած պատգամավորների և օթյակում գործունեություն ծավալող լրագրողների բարձրաձայն ծիծաղը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը.
«ԱԺ նախագահն առաջարկեց պատգամավորներին գրանցվել կառավարության ներկայացուցիչներին հարց ուղղելու համար, իսկ գրանցումն ավարտվելուց հետո, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.«Ընդդիմությունն այսօր չկա»: Դաշնակցությանը (ՀՅԴ-ն երկու տարի առաջ կոալիցիայից դուրս գալուց հետո իրեն ներկայացնում է որպես ընդդիմություն-խմբ.) պարուրեց «խոր մանթոն». բարձրախոսին առաջինը մոտեցած ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը չհակադարձեց Արգամիչին: Փոխարենը վերջինս էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին դիմեց «պարոն վարչապետ»-ով, ինչն էլ ավելի ուրախացրեց ներկա պատգամավորներին»: