ԱՄՆ նախագահի 2012 թվականի ընտրություններում հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը պահանջել է Օբամայից ներկայացնել իր ծննդյան վկայականի իսկական տարբերակը:
«Այնտեղ ինչ-որ բան կա, որ նախագահը չէր ցանկանա` մարդիկ իմանային»,- АВС հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է Թրամփը: Վերջին շրջանում գործարարը այս թեմայի շուրջ տարբեր հարցադրումներ է անում: Օրինակ անցյալ շաբաթ նա զարմանում էր, թե ինչպես է ստացվել, որ Ամերիկայում ԶԼՄ-ները չեն ճանաչում որևէ մեկին, ով Օբամային գիտի մանկության տարիներից ի վեր:
«Ինձ, օրինակ, իմ համադասարանցիները շատ լավի հիշում են»,-նշում է գործարարը:
Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեկ վեցերորդը կարծում է, որ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում, ինչը կասկածի տակ է դնում նրա վերընտրվելու հնարավորությունը: