«Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել է երկու կադրային նշանակման մասին:
«Մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանին. քաղաքապետի խորհրդական է նշանակվել Ալիկ Գևորգյանը , որը խորհրդային երկրի փլուզումից հետո Էրեբունի գործկոմի նախագահ է աշխատել և համարվում է գործադիր հին «զավալկայի» մասնագետ:
Մյուսը` կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ է նշանակվել Նոնա Սահակյանը, ով, կարելի է ասել, հատուկ այս նպատակով ժամանել է Ղարաբաղից: Նա Բակո Սահակյանի եղբոր դուստրն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հանրակրթության պետի տեղակալը մասնագիտությամբ բժիշկ է: Հավանաբար նախարար Աշոտյանը որոշել է ԿԳՆ-ն սահուն վերածել առողջապահության նախարարության` այստեղ արդեն բավական լուրջ թիվ են կազմում բժիշկները»: