Home / Հայաստան / Զորակոչել և զորացրել, hրամայել է Սերժ Սարգսյանը

Զորակոչել և զորացրել, hրամայել է Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հրամանագրի համաձայն, 2011-ի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2011 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սահմանված ժամկետում կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում ընդունել: