Հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը փայլուն ելույթ է ունենում ֆրանսիական Օ-լե-Բեն քաղաքում անցնող Եվրոպայի շախմատի առաջնությունում: Առաջին երեք տուրերում նա 3 հաղթանակ է տարել և բաժանում է 1-12-րդ տեղերը ևս 11 շախմատիստի հետ, ովքեր նույնպես հաղթել են բոլոր պարտիաներում:
Առաջատարներից կես միավորով հետ են մնում ևս 3 հայաստանցի շախմատիստ` Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը:
2 միավոր են վաստակել Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, 1,5 միավոր` Ռոբերտ Հովհաննիսյանը, 1 միավոր` Վլադիմիր Պողոսյանը:
Այսօր Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կհանդիպի ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինին: