ՀՀ ԱԺ-ն երեկ քննարկեց և 85 կողմ ձայնով, առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագիծը, որի նպատակը մանկապղծության դեմ պայքարն ուժեղացնելն է, գրում է «Երկիր» օրաթերթը.
«Նախագծով ծանրացուցիչ հանգամանք է նախատեսվում սեքսուալ բնույթի գործողության համար, որը կատարվել է երեխայի նկատմամբ` ծնողի կամ մանկավարժի, կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից, կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության և խնամքի պարտականությունը»: