Վերջին կես ժամվա ընթացքում դադարեցվել էր Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը: Գնացքները չէին շարժվում: Այս մասին Epress.am-ին պատմել է մետրոյում գտնվող ականատեսներից մեկը:
Այժմ մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը, սակայն միակողմանի երթևեկությամբ: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է Արտակարգ Իրավիճակների նախարարության մամուլի բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը պատճառը գնացքներից մեկի անսարքությունն է, որը արգելափակել է մետրոյի գծերից մեկը:
Այս պահին Նիկոլայ Գրիգորյանը մեզ հայտնեց, որ 19:00-ին վերացվել է գնացքի անսարքությունը և արդեն վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: