Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաև ժողովրդի ոգի և վճռականություն: Այսօր Ազատության հրապաարկում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց <<Ժառանգություն>> կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցում են իրեն. «Տեղադրելով վրանը` հենց իմ համաքաղաքացիները պաշտպանեցին իմ իրավունքը: Առաջին հերթին դա ժողովրդի պահանջն ու պայքարի արդյունքն էր: Ես հպարտ եմ, որ նման համաքաղաքացիներ ունենք: Շնորհակալություն նաև մարդու իրավունքների պաշտպանին, նրա գրասենյակին, լրագրողներին, համակիրներին ինձ զորակցելու համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք երեկ չմիջամտեցին վրանի տեղադրմանը:
Նշենք, որ արդեն 10 օր է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ: