«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ին «Ժառանգության» արտահերթ նիստին հայտարարել է հացադուլ սկսելու մասին, այնուհետև երեկոյան տեղափոխվել է Ազատության հրապարակ: Հովհաննիսյանն իր հացադուլ-ակցիան կոչել է «Ծոմ Ազատության»:
Մարտի 25-ին լրանում է Հովհաննիսյանի հացադուլի 10-րդ օրը: Epress.am-ը ֆոտոշարքի միջոցով ներկայացնում է հացադուլի 10 օրվա ընթացքում Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները: Գլխավոր լուսանկարում Րաֆֆի Հովհաննիսյանը պատկերված է մարտի 15-ի երեկոյան Ազատության հրապարակում:
Մարտ 15. Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության արտահերթ նիստի ժամանակ:
Մարտ 16. Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց է տալիս լրագրողին:
Մարտի 17-ի առավոտյան որդու հետ:
Մարտի 17-ի երեկոյան, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ
Մարտի 20-ին ոստիկանները թույլ չտվեցին «Ժառանգություն» կուսկացության ներկայացուցիչներին մեծ հովանոց տեղադրել Հովհաննիսյանի համար` ջարդելով այն: ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հովանոցի ջարդոններով նստել է Ազատության հրապարակի մուտքի մոտ:
Մարտի 21-ի երեկոյան Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:
Մարտի 24-ի առավոտյան:
Մարտի 24-ի երեկոյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ տեղադրեցին Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված վրանը: