Ապրիլի 1-ին ավարտվում է հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման առաջին փուլը: Հավաստագրման քննությունների որոշ մանրամասներ է ներկայացնում «Հրապարակ» օրաթերթը:
«Տնօրենների և տնօրեն դառնալու հավակնորդների մոտ 35 տոկոսն այս քննություններից կտրվել է` չկարողանալով հանձնել գրավոր կամ բանավոր քննությունը, որն սկզբում ընդգրկում էր մոտ 800 հարց, այժմ պակասեցվել է 600-ի: Սակայն որոշ գործող տնօրեններ, որոնց տարիքը մոտ է կենսաթոշակայինին, հրաժարվել են մասնակցել հավաստագրման պրոցեսին, քանի որ անիմաստ են համարում մեկ-երկու տարվա համար «տանջանք քաշել` պարապել ու քննություն հանձնել»: