«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ վերջերս սրվել են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները.
«Թե կոնկրետ որ հարցի շուրջ ծագած կոնֆլիկտն է պատճառ դարձել, որ նրանք միմյանց դեմ լարվեն, առայժմ անհայտ է: Միայն ավելացնենք, որ նաև այս հարաբերությունների ֆոնին է բավական ուշագրավ դառնում լրատվության այն արտահոսքը, թե Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին մինչև մայիս ժամանակ է տվել: Ի դեպ` փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր չեն կարողանում քանդել Միքայել Մինասյանի հետ ունեցած «չհասկացվածության պատը», շատ արագ հրաժեշտ են տալիս զբաղեցրած աթոռին»: