Ազատության հրապարակում արդեն 13 օր հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին այսօր Հովհաննիսյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Նա նշել է, որ բժիշկներն իրեն այցելել են ստուգման համար և արձանագրել, որ բոլոր ցուցանիշները նորմալ են:
Մեր հարցին, թե արդյոք Րաֆֆիի Հովհաննիսյանը պատրաստվում է շարունակել հացադուլը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանել է.
«Ամեն առավոտ արթնանում եմ, նայում եմ արևին: Օր օրի վրա մաստեր-պլան չկա»: