Ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանի` Մարդու Ւրավունքների պաշտպանի գրասենյակի հատուկ մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավար նշանակվելու փաստը «ձեռառնոցի է մարդու իրավունքների նկատմամբ»:
Այս մասին հայտարարել է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` արձագանքելով Epress.am-ի խնդրանքին մեկնաբանել է այն նշանակումը, որի մասին այսօր տեղեկություններ են տարածել հայկական տպագիր ԶԼՄ-ները:
«Ախր, ո՞նց մեկնաբանեմ, երբ մենթը դառնում ա իրավապաշտպան, դա ցինիզմի գագաթնակետն ա: Միակ երկիրն ա, որտեղ մենթը դառնում ա իրավապաշտպան: Չնայած մի նման դեպք էլ Վրաստանում կար ժամանակին, մենք իրան ասում էինք «օմբուդսմենթ»»,- ասել է իրավապաշտպանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս նորությունն իր համար տհաճ էր:
«Այստեղ մոտեցումների խնդիր է. կարծում եմ` ՄԻ պաշտպանը ֆորմալ մոտեցում ունի Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցների ընտրության հարցում: Նա երևի կարծել է, որ իրավապահ մարմնում աշխատող անձն իրավագիտական գիտելիքներ կունենա: Բայց ամբողջ աշխարհում հայտնի է, որ մարդու իրավունքները մեծամասամբ խախտվում են հենց իրավապահ մարմինների կողմից, չնայած որ վերջիններս կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները: Ամեն դեպքում, տհաճ էր նորությունը, քանի որ ոստիականական համակարգի ներկայացուցիչ է լինելու ՄԻՊ գրասենյակի համապատասխան պաշտոնում»,- ասել է Իշխանյանը: