Նորվեգիայի «Օլեսուն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, նախկինում Նորվեգիայի հավաքականի խաղացող Չետիլ Ռեկդալը անսովոր պատժի ձև է մտածել այն խաղացողների համար, ովքեր վատ են կատարում իր հանձնարարությունները մարզման ընթացքում: Ռեկդալը ստիպել է ֆուտբոլիստներին հանել տաբատները և նստել ձյան վրա, գրում է նորվեգական VG պարբերականը:
Մարզումների ժամանակ Ռեկդալը մրցույթ է անցկացրել դաշտում գործող ֆուտբոլիստների և դարպասապահների միջև: Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել դարպասապահները: Ռեկդալը ստիպել է պարտված ֆուտբոլիստներին ընդունել պատիժը:
Aftenposten-ի տվյալներով, ընդամենը մի քանի մարզիկներ են համաձայնել նստել ձյան վրա, մասնավորապես, կիսապաշտպան Մագնուս Սյուլինգ Օլսենը, որի նկարը ներկայացված է պարբերականի էջերին: