Մարտի 29-ին՝ ժամը 22.55-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանում` Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում, կամրջից քաղաքացի է ցանկանում ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվ խմբի և քաղաքացիների համատեղ գործողությունների շնորհիվ կանխվել է Երևան քաղաքի բնակիչ, 1944 թվականին ծնված Մարիամ Ասլանյանի ինքնասպանության փորձը: