Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն դատի է տվել թուրքական հրատարակչություններից մեկին, որը քաղաքական գործչի մասին գիրք է հրատարակել:
Գրքում նշվում է, որ քաղաքական գործիչը հայկական արմատներ ունի, հաղորդում է «Սթար» թուրքական օրաթերը: Քիլիչդարօղլուն դրամական փոխհատուցում է պահանջում հրատարակչությունից:
Ընդդիմադիր գործչի կարծիքով` այդ փոխհատուցումը կարող են լինել գրքի վաճառքից ստացված գումարները:
Նշենք, որ գիրքը հեղինակել է պահպանողական գրող Սուլեյման Յեշիլյուրթը:
Ավելի վաղ Քեմալ Քիլիչդարօղլուն դատարանից պահանջում էր արգելել գրքի հրատարակումը: