Փաստորեն, իշխանության ներկայացուցիչները շատ լուրջ են ընդունել Սերժ Սարգսյանի` գյուղառգյուղ շրջելու և գյուղի ու գյուղացու խնդիրներին տեղում ծանոթանալու հորդորը, գրում է «Հրապարակը»:
«Երեկ էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանն են անցել գյուղերով: Նրանք եղել են Վայոց Ձորի մարզի Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի գյուղերում: Սակայն, ի տարբերություն վարչապետի, նրանք գյուղացիներին կոնկրետ խորհուրդներ չեն տվել, թե ինչպես կով կթել կամ նպաստել հավերի ձվատվությունը, այլ մի քանի րոպե լսելով բողոքավոր գյուղացուն` կատակել են, ժպտացել ու հեռացել: Գյուղացիները կոնկրետ հարցեր են տվել` կապված սերմացուի ոռոգման ջրի, բարձր տոկոսադրույքով վարկերի մասին, սակայն գյուղացիների հարցերին ի պատասխան` միայն խոստումներ են հնչել, ինչը լիովին տեղավորվում է ընտրություներից առաջ իշխանության PR ծրագրի շրջանակներում»: