«Ֆուկուսիմա-1» ճապոնական ԱԷԿ-ի մոտ գտնվող ծովի ջրերում առկա ռադիոակտիվ յոդի քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը 3355 անգամ: Այս մասին այսօր առավոտյան հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համակարգերը շարքից դուրս էին եկել: Ատոմակայանում պարբերաբար պայթյուններ էին գրանցվում: ԱԷԿ-ից 20 կմ շառավղով ապրող բոլոր մարդիկ տարհանվել էին: