Արաբական աշխարհում տարածված ազգային խռովությունները ուրախացրել են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին: Նրա կարծիքով` այդ հեղափոխություններն ամբողջ աշխարհին կձերբազատեն իսլամական մշակույթի վերաբերյալ ունեցած նախապաշարմունքներից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
«Ես շատ ուրախ եմ, որ արաբական երկրներում ազգային խռովություններ են սկսվել և ոչ միայն այն պատճառով, որ ժողովուրդը վերջապես կսկսի ավելի լավ և ավելի ազատ ապրել, այլ նաև նրա համար, որ դա թույլ կտա ձերբազատվել այն նախապաշարմունքներից, որ իսլամական մշակույթը անհամատեղելի է քաղաքակրթության և ժողովրդավարության հետ, իսկ մահմեդականները հնազանդվող են»,- գրողի խոսքերն է մեջբերում թուրքական NTV-ին:
Ըստ Փամուկի` «բռնապետական ռեժիմի պայմաններում ապրող երկրում փոփոխությունները հանկարծակի են կատարվում»:
«Երբ յուրաքանչյուրը մի պահ դուրս է գալիս տանից և փոփոխություններ է կատարում, այն անմիջապես ընգրկում է ողջ ժողովրդին: Դրանք պետք է շատ արագ իրականանան, հակառակ դեպքում, ովքեր հապաղեն, կհայտնվեն զնդանում»,-ասել է թուրք գրողը: