Home / Հայաստան / «Հայլուրի» հաղորդավարը` նախարարության աշխատող

«Հայլուրի» հաղորդավարը` նախարարության աշխատող

Տարբեր գերատեսչություններում մամուլի հետ աշխատանքի պատասխանատուներ են նշանակվում հեռուստատեսության աշխատակիցները, գրում է «Հրապարակ» օրաթերթը` անվանելով այս փաստը` «հետաքրքիր տենդենց»:

«Մոտ մեկ ամիս առաջ գյուղնախարարությունում նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի հաղորդավար Քրիստինե Սուքիասյանը, իսկ օրերս էլ տրանսպորտի և կապի նախարարությունում է հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար նշանակվել «Հայլուրի» հաղորդավար Սոնա Թորոսյանը: Երկուսն էլ շարունակում են աշխատել հեռուստաընկերությունում, հավանաբար «շեֆերի» փիառն անելն այպես ավելի հեշտ կլինի: Սակայն եթե մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է, ապա հասարակայնության հետ կապերի վարչությունը քաղծառայության տիրույթ է, և անհասկանալի է, թե ինչպես է «Հայլուրը» համատեղվելու գործադիր մարմնում աշխատանքի համար»: