Ֆրանսիական Էքս-Լը-Բեն քաղաքում շարունակվող Եվրոպայի շախմատի առաջնության ընթացքում հաջող ելույթ են ունենում հայազգի շախմատիստներ Տիգրան Ղարամյանն ու Արթուր Գաբրիելյանը, որոնք համապատասխանաբար ներկայացնում են Ֆրանսիան և Ռուսաստանը: Ղարամյանը երեկ հաղթանակ տարավ Չեխիայի ուժեղագույն շախմատիստ Դավիդ Նավարայի նկատմամբ, իսկ Գաբրիելյանը հաղթեց մոլդովացի Վիկտոր Բոլոգանին:
8 տուրից հետո նրանք երկուսն էլ 6-ական միավոր են վաստակել, և մրցաշարի առաջատար 6 շախմատիստներին զիջում են ընդամենը կես միավոր:
Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներին, ապա նրանք շարունակում են ոչ այդքան հաջող ելույթ ունենալ: Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 5 միավոր և այս պահին դուրս են մնում մրցաշարի 50 ուժեղագույն շախմատիստի շարքից:
Այսօր կկայանան մրցաշարի 9-րդ տուրի հանդիպումները: