Իրանում գաղտնի մահապատժի են ենթարկել հայ տղամարդու և նրա հրեա կնոջը և ևս 3 հոգու, ինչը մտահոգություն է առաջացրել խիստ մահմեդական օրենքներով առաջնորդվող երկրում ապրող այլ կրոնական փոքրամասնությունների շրջանում: Այս փաստը հաստատել են իրանական քրիստոնյաները և իրավապաշտպանները, գրում է BosNewsLife-ը:
Իրանական Mohabat News անկախ քրիստոնեական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանցի հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին և նրա ամուսին, պարսկահայ քրիստոնյա Վարուժան Պետրոսյանը մահապատժի են ենթարկվել Թեհրանի հայտնի «Էվին» բանտում: Եվս մի կին և երկու տղամարդ, ում անունները չեն նշվում, նույնպես մահապատժի են ենթարկվել, հաղորդում է գործակալությունը:
Իրանական ակտիվիստների կողմից հիմնված իրավապաշտպանների լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մահապատիժը արտոնվել է Իրանի Հեղափոխական դատարանի կողմից:
Հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով են կալանավորները մահապատժի ենթարկվել:
Իրանի պաշտոնական անձինք հավելյալ տեղեկություններ չեն հաղորդել: