ԱԺ պատգամավոր, իշխող ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ինքը քվերակել է գործընկերոջ փոխարեն:
«Այդպիսի բա՞ն են ցույց տվել: Հնարավոր է, որովհետև, ասենք, մեկը զանգում ասում է` ուշանում եմ, մինչև հասնեմ, քարտս դիր, գրանցի, բայց ես վտանգավոր բան չեմ տեսնում», – ասել է Զոհրաբյանը`պատասխանելով լրագրողի այն դիտարկման, թե տեսախցիկները ֆիքսել են, որ ինքը քվեարկում է ուրիշի փոխարեն:
Զոհրաբյանը վստահեցրել է, որ ինքը օրենք չի խախտել, իսկ երբ լրագրողները պնդել են, որ դա օրենքի խախտում է, նա պատասխանել է. «Ես ուղղակի օգնել եմ»: