ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը ուրբաթ` ապրիլի 1-ին, հայտարարել է Բոսնիա և Հերցոգովինայի ֆեդերացիայի` իրենց անդամակցության դադարեցման մասին, ինչը պայմանավորված է այս երկրի կողմից ֆուտբոլային կանոնակարգի չկատարմամբ:
Այս որոշումից բխում է, որ Բոսնիան չի կարողանա մասնակցել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանավորության ներքո կազմակերպվող առաջնություններին: Մասնավորապես, երկրի ազգային հավաքականը չի կարող շարունակել հանդես գալ Եվրո-2012-ի ընտրական փուլում: Նշենք, որ այն 4-րդ տեղն է զբաղեցնում D խմբում: Պատժամիջոցներն անժամկետ են և կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրները չեն լուծվի:
«ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն խորապես ցավում են տեղի ունեցածի համար, բայց սա անխուսափելի որոշում է»,- ասված է համատեղ հաղորդագրության մեջ: