Home / Հայաստան / Իշխանությունները քաղբանտարկյալների միջև ջոկողություն չեն դնում. ՀՀԿ-ական պատգամավոր

Իշխանությունները քաղբանտարկյալների միջև ջոկողություն չեն դնում. ՀՀԿ-ական պատգամավոր

Մոտ օրերս քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը պայմանական վաղաժամկետով ազատ կարձակվի: Հարցին, թե արդյոք Բարեղամյանից հետո կազատվեն նաև Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանել է. «Ես էդպես ստույգ տեղեկություն չունեմ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի մասին, բայց կարծում եմ` իրենց ժամկետն էլ է մոտենում` պայմանական ազատման: Կարծում եմ` նրանց հերթն էլ կհասնի, ջոկողություն չի դրվելու այդ մարդկանց մեջ: Խնդիր չեմ տեսնում, իշխանությունների մոտ ջոկողություն չկա Արամ Բարեղամյան, թե Սասուն Միքայելյան»,- ասել է Զոհրաբյանը:

Լրագրողի հարցին, թե չկա՞ արդյոք վախ, ՀՀԿ-ականն ասել է. «Սասուն Միքայելյանը մեր ընկերն է, ինչի՞ց պիտի վախենանք, ի՞նչ պիտի անի, պատերա՞զմ է  սկսելու»: