Յարոսլավլի Դերժինսկի շրջանի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել խաղային ավտոմատների սրահի նախկին տնօրեն Արմեն Միրոբյանի և նրա մեղսակից Ալեքսանդր Դմիտրիևի նկատմանբ, հաղորդում է НТМ-ը:
Գործարարին մեղադրել են դատախազի նախկին տեղակալ Վլադիմիր Սոլովյովին կաշառք տալու մեջ: Միրոբյանը իրավապաշտպանին 120 հազար ռուբլի է վճարել: Գումարը տրվել է նրա համար, որ դատախազը թույլատրի վերաբացել խաղային ավտոմատների սրահը: Սոլովյովին գումար տալու այս փորձին նախորդել էր ևս մեկը: Միրոբյանը նրան մեկ այլ անգամ 200 հազար ռուբլի էր փոխանցել, սակայն միջնորդ Ալեքսանդր Դմիտրիևը կաշառքն իրեն է վերցրել, ինչի հետևանքով էլ հայտնվել է դատարանի առջև: Դատարանի վճռի համաձայն` Միրոբյանն ուղարկվել է ընդհանուր ռեժիմի կալանավայր 1 տարի և 3 ամիս ժամկետով, Դմիտրիևը բանտում կանցկացնի մեկ ամիս պակաս: