Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ընդունում է հացադուլը որպես պայքարի ձև, սակայն որպես հիմնական պայքարի մեթոդ չի ընդունում: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ինքս էլ խոհրդային տարիներին բանտում հացադուլներ հայտարարել եմ, պահանջել եմ անկախ Հայաստան, ազատություններ, մարդու իրավունքներ: Բայց դա ունեցել է ժամկետ: Փառք Աստծո, Րաֆֆին էլ 15 օր հետո հանեց, թե չէ ասում էր` Աստված երբ ասի: Չգիտեմ, ասեց թե չէ»,- ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշել է, որ ամեն մեկը պայքարի իր մեթոդներն ունի:
««Ժառանգություն» կուսակցությունը նույնպես իր մեթոդներն ունի, ՀԱԿ-ը` իր, բայց կարևոր է, որ ընդդիմության և իշխանության միջև ընդհարումներ չլինեն», – ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Զոհրաբայնի խոսքով` այսօր ընդդիամդիր դաշտում կա մրցակցություն և պարտադիր չէ, որ ընդդիմությունը մրցակցի միայն իշխանության հետ:
Այս համատեքստում Լևոն Տեր-Պետրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ քննադատությունը ԱԺ պատգամավորը խիստ է համարել:
Նրա խոսքով` իշխանությունները հաշվի են առնում ընդդիմադիր քաղաքական ուժերի դժգոհությունները:
«Չեմ ասում` բողոքները հաշվի չենք առնում, գնում ենք փոփոխությունների, բարեփոխումների, քարացած ռեժիմ չենք, Քադաֆին չենք»,- ասել է Ռազմիկ Զոհրաբյանը: