2004 թվականին Աթենքում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կլաուդիա Հայլը ինքնասպան է եղել` նետվելով Վիեննայի իր տան 6-րդ հարկի պատուհանից: Այս մասին հաղորդում է Ավստրիայի ձյուդոյի Ֆեդերացիան: Մարմնամարզուհին ընդամենը 29 տարեկան էր:
Ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ «ոչ ոք չէր կարող իրադարձությունների նման զարգացում կանխատեսել»: Ողբերգության մանրամասները չեն հաղորդվում:
2004 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում Հայլը արծաթե մեդալ նվաճեց մինչև 63 կգ քաշային կարգում: 2001 և 2005 թվականների Եվրոպայի առաջնություններում նա երկու անգամ արծաթե մեդալ է նվաճել: Այն բանից հետո, երբ 2008 թվականին Պեկինում անցկացվող Օլիպմպիական խաղերին Կլաուդիան 5-րդ տեղը գրավեց, որոշեց ավարտել կարիերան: Վերջին շրջանում նա մարզիչ էր աշխատում: