Ադրբեջանի իշխանությունները խոստացել են չհարվածել այն քաղաքացիական ինքնաթիռներին, որոնք շուտով կսկսեն Երևան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթներ իրականացնել: «Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել և չի կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ»,- Trend-ին հաղորդել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո-քարտուղար Էլխան Պոլուխովը:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարել էր պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում վերացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ցանկացած ինքնաթիռ: Նա բացատրել էր այդ որոշումը ադրբեջանական օրենսդրության մեջ առկա «Ավիացիայի մասին օրենքին», համաձայն որի, չճանաչված հանրապետության օդային տարածքը թռիչքների համար փակ է համարվում:
Հայաստանը խոստացել է մայիսի 9-ից կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորակառույց «Արցախավիա» օդանավակայան:
Մարտի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևան-Ստեփանակերտ կատարվելիք չվերթի առաջին ուղևորը կլինի: