«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով կալանավորված Հովհաննես Թամամյանը հայտարարել է, որ ցուցմունք կտա միայն դատարանում:
«Երբ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել, նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և որ իր ապացույցները կներկայացնի դատարանում` իր դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ և հրաժարվել է ցուցմունք տալ: Կարելի է ենթադրել, որ Թամամյանը չի վստահում նախաքննությանը: Եվ դա բնական է, որ նա մի քանի տարի շարունակ, լինելով ոստիկանության նախաքննական մարմնի ղեկավար, բոլորից լավ գիտի, թե ինչպես են քրգործերը սարքվում: Թամամյանը նույնը հայտարարել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու ժամանակ»: