Home / Հայաստան / Քադաֆին ընդդիմադիրներին խելագար է անվանել

Քադաֆին ընդդիմադիրներին խելագար է անվանել

Լիբիայի առաջնորդ  Մուամար Քադաֆին մերժել է հրադադար հայտարարելու մասին ապստամբների առաջարկը` նրանց այս նախաձեռնությունը «խելագարություն» որակելով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

Լիբիայի կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմն այս կապակցությամբ նշել է. «Նրանք խնդրում  են մեզ հեռանալ մեր սեփական քաղաքներից: Ի՞նչ է սա, եթե ոչ խելագարություն: Մենք չենք հեռանա մեր քաղաքներից»:

Նշենք, որ ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, որ կհամաձայնեն հրադադար հայտարարել, եթե Քադաֆին դուրս բերի իր զորքերը ապստամբների կողմից գրավված քաղաքներից և թույլ տա կրկին խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել իր ռեժիմի դեմ:

Բենղազիում հիմնված ընդդիմադիր ժամանակավոր կառավարության խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդուլ Ջալիլը նշել է, որ հրադադարի վերաբերյալ ընդդիմության պայմանն այն է, որ «Քադաֆիի զորքերը դուրս գան Լիբիայի քաղաքներից` ժողովրդին ընտրելու հնարավորություն տալու համար, և աշխարհը կտեսնի, որ նրանք ազատությունը կընտրեն»: