Ֆրանսիական Նեվիլ-ան-Ֆեռանի քաղաքապետը որոշել է ձերբազատվել Մարիաննայի կիսանդրիից, ով համարվում է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշը, հայտնում է AFP-ն:
Պատճառն այն է, որ Մարիաննան չափազանց մեծ կուրծք ունի: Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի խոսքով` դա ստիպում է մարդկանց բամբասել և շեղել ուշադրությունը պաշտոնական միջոցառումների ժամանակ:
Մարիաննայի կիսանդրին տեղադրվել էր քաղաքապետարանի ամուսնությունների սրահում 2007թ.: Ինչպես պարզաբանել է կիսանդրիի հեղինակը, նա հատուկ է մեծացրել Մարիաննայի կուրծքը, որպեսզի այն խորհրդանշի հանրապետության շռայլությունը: Քանդակագործը քաղաքապետի որոշումն անհեթեթություն է անվանել և հիշեցրել, որ հենց ինքն էր ընտրել այդ քանդակը: «Հուսով եմ, նա չի վերացնի այն», – ասել է հեղինակը: